Պատերազմի, աղքատության և կլիմայական աղետների ֆոնին հարկադիր աշխատանքի մեջ հայտնված երեխաների թիվը շարունակում է աճել: Միջազգային կազմակերպությունների տվյալներով՝ աշխարհում ավելի քան 3.3 միլիոն երեխա ներկայումս ստիպված է աշխատել՝ հաճախ վտանգավոր և դժվարին պայմաններում՝ հանքերում, դաշտերում, գործարաններում և մասնավոր տներում: Այս մասին գրում է Bild-ը:
Իրավիճակը հատկապես մտահոգիչ է այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բանգլադեշը, Սիրիան և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը: Հարկադիր աշխատանքի մեջ հայտնված բոլոր երեխաների կեսը դառնում է սեռական շահագործման զոհ՝ մարմնավաճառության, մարդկանց թրաֆիքինգի և հասարակաց տների միջոցով: Հատկապես ռիսկի են ենթարկվում որբ, փախստական երեխաները, հաշմանդամություն ունեցողները :
ՄԱԿ-ի տվյալներով՝ 2005-2022 թվականներին ավելի քան 105,000 երեխա բռնի կերպով հավաքագրվել է զինված խմբավորումների մեջ։ Նրանք օգտագործվում են որպես զինվորներ, սակրավորներ կամ կենդանի վահաններ։
«Աղջիկներին հաճախ ստիպողաբար ամուսնացնում են կամ ենթարկում սեռական բռնության», - նշել են փորձագետները։
ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի գրասենյակը զգուշացնում է, որ ցածր եկամուտ ունեցող երկրներում թրաֆիքինգի ենթարկված յուրաքանչյուր երկրորդ անձը երեխա է։