Foto

Ինչո՞ւ է նախկին ոստիկանապետը ազատման օրը փախել երկրից. մանրամասներ․ «Մեդիահաբ»

Հունիսի սկզբին բոլորի համար անակնկալ կերպով աշխատանքից ազատման դիմում ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ Արամ Հովհաննիսյանը։ Ազատման դիմում գրելու պահանջը անձամբ Նիկոլ Փաշինյանից է եղել, գրում է MediaHub-ը։

«Մեզ նոր մանրամասներ են հայտնի դարձել այս հրաժարականից: Նախ, բոլորը ուշադրություն դարձրեցին այն հանգամանքին, որ երբ նոր ոստիկանապետը ներկայացվում էր, Արամ Հովհաննիսյանը ներկա չէր այդ պաշտոնական արարողությանը: Մեր աղբյուրը փոխանցեց, որ խնդիրն այն է, որ Արամ Հովհաննիսյանը երկրում չի եղել, ավելին՝ Հայաստանից մեկնել է գրեթե նույն օրը, երբ դիմում է ներկայացրել:

MediaHub-ի զրուցակիցը տեղեկացրեց, որ դիմում գրելու պահանջը ստանալուց րոպեներ անց Արամ Հովհաննիսյանն արդեն լքել է իր աշխատասենյակը, անգամ որևէ մեկին հրաժեշտ չի տվել և ժամեր անց արդեն մեկնել է երկրից ու այժմ էլ գտնվում է ԱՄՆ-ում:

Մեզ ասացին, որ այս հապշտապ փախուստը շատերին է զարմացրել, հատկապես իր երկարամյա գործընկերներին, բայց դա բացատրում են երկու հանգամանքով. նախ այն, որ Արամ Հովհաննիսյանը վստահ էր, որ իր հետ երբեք նման բան չի պատահի, քանի որ ինքը հրաշալի ծառայել է իշխանություններին, ինքը անձեռնմխելի է, հետևապես սա մեծ հարված է եղել իր ամբիցիաներին, և երկրորդը՝ որդու հետ կապված պատմության նշմարվող հետևանքներից վախեցած»: