Foto

Մայր Աթոռի նկատմամբ իշխանության հարձակումներին պետք է հակազդել համակարգված․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Մայր Աթոռի նկատմամբ իշխանության հարձակումներին ու թշնամական արշավանքներին պետք է հակազդել համակարգված գործողություններով:

Իշխանության առավելությունն այն է, որ նրա գործունեության հիմքում անառակությունն է, անպատասխանատվությունը, ինչպես նաև` կարմիր գծերի բացակայությունը:

Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը վա բանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է:


Մյուս կողմից, այս արկածախնդրությունը քաղաքական դաշտում հերթական պատուհանն է բացում` եղած առողջ ուժերը մոբիլիզացնելու և քաղաքական հանգուցալուծմամբ իրադրությունը վերջնական լուծելու համար:

Սա դաշտում աննախադեպ իրավիճակ է ստեղծել, որը ենթադրում է քաղաքական ակտորների վճռականություն և պատասխանատվություն, որովհետև դանդաղկոտությունը, անգործությունը շատ ծանր հետևանքների կհանգեցնի»: