Foto

Սարիկ Անդրեասյանի նորածին դստեր առաջին ֆոտոշարքը

Ինչպես հայտնել էինք, ռուսաստանաբնակ հայ ռեժիսոր Սարիկ Անդրեասյանն ու կինը՝ դերասանուհի Լիզա Մորյակը 2-րդ դուստրն էին ունեցել: 

Զույգը ինստագրամյան հետևորդների հետ կիսվել է նորածին դստեր առաջին ֆոտոշարքով և գրառում արել.

«Բարև բոլորին։ Իմ անունը Շարլիզ է։ Ուզում եմ միանգամից ասել, որ ծնողներս ինձ չեն անվանակոչել մարշմելոուի անունով։ Շարլիզ անունն ունի գեղեցիկ իմաստ, և ասում են, որ կա մի հիանալի դերասանուհի այս անունով։

Այսօր ես դարձա մեկ ամսական, և այս ամսվա ընթացքում հասկացա, որ իմ կյանքը, կարծես, դասավորվել է։ Ծնողներս բարի և ուրախ են, հարազատներս՝ հոգատար, ուտելիքը՝ բարձրորակ, իսկ քույրս՝ ուղղակի կրակոտ։

Թվում է, թե ես նման եմ մայրիկիս, քանի որ աչքերս կապույտ են, և ընդհանուր առմամբ իմ խառնվածքը նման չէ քրոջս։ Մայրիկը ուրախ է, որ այս անգամ բոլորը չեն ասի նրան, որ ես Սարիկի պատճենն եմ:
Ես սիրում եմ բոլորին։ Մեկ ամիսն անցավ։ Թռիչքը նորմալ է ընթանում»: