Foto

«Նրա կարիքը միշտ ունեմ». Արամեն՝ հոր կորստի մասին

«Ես հորս կարիքն ունեմ միշտ, ամեն օր: Ես ուղղակի չեմ խորանում, քանի որ կարող է շատ ծանր լինել ինձ համար: Էմոցիոնալ դաշտն իմ մեջ փորձում եմ սատկացնել:

Հորս կարիքը միշտ ունեմ, կարևոր որոշումներ կայացնելուց գոնե 2-ի դեպքում իրեն երազում տեսել եմ և ինքն ինձ խորհուրդ է տվել: Ու ես շարժվել եմ այնպես, ինչպես ինքն ինձ ասել է:

Ինքը ինձ երբեք չի պարտադրել իր կարծիքը, հուշում էր, մնացածը թողնում էր, որ ես որոշեմ»,- Alpha News-ի եթերում՝ խոսելով հոր կորստի մասին, պատմել է երգիչ Արամեն:

Նա նշել է, որ որդուն անվանակոչել է հոր անունով՝ Մարատ: