Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն օրերս նշել էր ծննդյան 28-ամյակը, ինչի առթիվ նա իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է արել:
«28-ում ես կապրեմ այլ ձևով։
Ես ապրելու եմ ինձ համար, ինձ լսելով։
Չեմ վախենալու սխալվելուց, չեմ ամաչելու լռելուց, թույլ լինելուց, պարտվելուց:
Ես ապրել եմ խորը, զգացել շատ ու չեմ դադարել հավատալ:
Շնորհակալ եմ ինձ ինքս ինձ չկորցնելու համար:
Բարի գալուստ իմ 28-ին՝ լիարժեք, խիզախ, խաղաղ տարիքիս:
Շնորհակալ եմ բոլորիդ շնորհավորանքների համար»,- գրել է Մարիամ Ալեքսանյանը: