«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ծառայողական մեքենայում անչափահաս երեխան երթևեկում առջևում նստած՝ առանց ամրագոտու և քարսիթի։
«Առողջապահության նախարարի ծառայողական 006LL55 մեքենան (քանի դեռ պետությունը ձև է տալիս, թե պայքարում է քարսիթերի և ամրագոտիների օգտոգործման համար)»,-տեսանյութին կից գրել է Իոաննիսյանը։