Ռուսաստանը պաշտոնապես ճանաչում է Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք. այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին տված մեկնաբանության մեջ:
Զախարովան կոչ է արել կոնտեքստից չհանել Ղարաբաղի մասին Մեդինսկու խոսքերը և դրանց չտալ «բոլորովին այլ իմաստ»։ Զախարովան նշել է, որ Ղարաբաղի մասին իր մեկնաբանության մեջ Մեդինսկին խոսել է իրավիճակի պատմական ասպեկտի և սոցիալ-մշակութային առանձնահատկությունների մասին։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հետ բանակցություններում ՌԴ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Russia Today-ի լրագրող Ռիկ Սանչեսին տված հարցազրույցում ռուս-ուկրաինական կարգավորման համատեքստում բերել էր Լեռնային Ղարաբաղի օրինակը՝ նշելով, որ Հայաստանի և Ադրբեջանին միջև կար «վիճելի տարածք» (չակերտները՝ Tert.am)՝ Ղարաբաղը:
«Եթե հակամարտությունը կանգնեցվի առաջնագծի երկայնքով, ինչ-որ զինադադար կնքվի, ապա այդ տարածաշրջանը կվերածվի հսկայական Ղարաբաղի: Այս սցենարի դեպքում որոշ ժամանակ անց Ուկրաինան կանդամակցի ՆԱՏՕ-ին, նրանք բոլորով կփորձեն գրավել տարածքը։ Մենք չենք ցանկանում, որ առիթ ստեղծվի՝ հսկա Ղարաբաղ, որը չի ճանաչում որևէ մեկը, որի պատճառով կարող է միջուկային պատերազմ սկսվել: Ուստի մենք ցանկանում ենք կանգնել, լիակատար խաղաղություն կնքել և ճանաչել նոր տարածքները»,-հավելել էր նա:
Աղբյուրը՝ tert.am