Փաշինյանի արշավն ընդդեմ եկեղեցու չէ, այլ ընդդեմ քրիստոնեության, ընդդեմ Աստծո, որովհետև եկեղեցին Աստճո տաճարն է, հոտի և Աստծո հաղորդակցության տաճարն է, հետևաբար եկեղեցու դեմ հարձակումը պետք չէ պրիմիտիվացնել և ընկալման մեջ իբր թե ունենալ կաթողիկոսի, սրբազանի դեմ արշավ: Ես այդպես չեմ պատկերացնում, ես դա պատկերացնում եմ սատանիստ կառավարության կռիվն Աստծո դեմ: Այս մասին հարցազրույցի ընթացքում ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:
«Մենք պատրաստակամ ենք ցանկացած ձևաչափով իշխանության հակադարձման և կանգնած ենք Հայ Առաքելական Եկեղեցու կողքին»,- նշել է նա: