Մենք՝ մշակույթի ոլորտի ներկայացուցիչներս, դիմեցինք դատարան՝ վիճարկելու «Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն» և «Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միացման գործընթացը։ Մեր պահանջը՝ ճանաչել վերակազմակերպման պետական գրանցումը անվավեր։ Այս մասին հայտարարություն է տարածել «Գոյ» թատրոնը։