Ֆրանսիան վճռական է ճանաչել Պաղեստինի պետությունը, ուրբաթ օրը RTL-ի եթերում ասել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարրոն։
«Մի քանի օրից Նյու Յորքում կայանալիք համաժողովի կապակցությամբ մենք վճռական ենք ներգրավել մի շարք երկրների, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերին, մասնավորապես Պաղեստինի ազգային վարչակազմին, տարածաշրջանի արաբական երկրներին, պարտավորություններ ստանձնել՝ վերացնելու բոլոր խոչընդոտները Պաղեստին պետության ստեղծման և գոյության համար»,- ասել է Ֆրանսիայի արտգործնախարարը։
Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ շարժման զինաթափումը «բացարձակ անհրաժեշտություն է», հակառակ դեպքում «Գազայի և Պաղեստինի համար ապագայում հնարավոր խաղաղություն և կայունություն չի լինի»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ ապրիլին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Ֆրանսիան ակնկալում է այս տարվա հունիսին ճանաչել Պաղեստինի պետությունը։ Միաժամանակ նա կարծիք հայտնեց, որ նման ճանաչումը զուտ բարոյական պարտականություն չէ, այլ քաղաքական անհրաժեշտություն։
Հունիսի 17-ից 20-ը Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում կանցկացվի իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով՝ հիմնված «երկու պետություն երկու ժողովուրդների համար» սկզբունքի վրա։