Foto

Կիևում կա 3 զոհ, 49 վիրավոր

Ռուսաստանը գիշերը հարձակում գործեց Ուկրաինայի վրա՝ արձակելով 407 անօդաչու թռչող սարք ու 45 հրթիռ։ Կիևում զոհվել են երեք փրկարար, իսկ երկրի տարբեր հատվածներում՝ ընդհանուր 49 մարդ է վիրավորվել։ Նպատակը՝ պատժել Կիևին ռուսական ռազմաբազաների վրա նախորդ օրերին իրականացրած գրոհների համար։
 
Կիևի Սոլոմյանսկիի շրջանում անօդաչուն խոցել է բնակելի շենք՝ հսկայական փոս բացելով պատին։ Երկաթուղիներ, մետրոյի ուղիներ և էներգետիկ օբյեկտներ նույնպես վնասվել են։ Թերնոպիլում և Լուցկում հարվածներն ուղեկցվել են հրդեհներով ու թունավոր գոլորշիներով։
 
Զելենսկին կոչ է արել Արևմուտքին՝ խստացնել ճնշումը Ռուսաստանի վրա, նշելով. «Ցանկացած անհետևողականություն սա երկարացնում է։ Դա՝ հանցակցություն է», հայտնում է Reuters-ը։