Երևանի «Արարատ-Արմենիա»-ի մի շարք ֆուտբոլիստներ չեն շարունակի ելույթները ներկայիս ակումբում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հայտարարում է Մարիուս Նուբիսիի, Էրիկ Օկանսիի ու Ալեքսանդր Պավլովեցի հետ պայմանագրերի ավարտի ու փոխադարձ համաձայնությամբ դրանց չերկարաձգման մասին:
3 ֆուտբոլիստն էլ «Արարատ-Արմենիա» էին տեղափոխվել 2024թ ամռանն: Ավարտված մրցաշրջանում «Արարատ-Արմենիա»-ն երկրորդն էր Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում, ինչպես նաև դարձել էր Սուպերգավաթակիր: