Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 4-ի գիշերը՝ ժամը 4․20-ին, Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և բաժին են տարել օտարերկրացի 35-ամյա տղամարդու: Նա 2024 թվականից սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր Իրաքի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, խափանման միջոցը՝ կալանք։
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը։