Երևան քաղաքում հունիսի 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-ին՝ կեսօրից հետո, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում հունիսի 8-ին, 9-10-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 6-7-ի գիշերը և կեսօրից հետո, 9-10-ին՝ կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ։
Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-10-ը աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։