Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն ընտրվելուց հետո առաջին անգամ ժամանել է ԱՄՆ՝ հանդիպելու նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնում է Bild-ը:
Սա կլինի կանցլերի և ԱՄՆ նախագահի առաջին հանդիպումը։ Սպիտակ տունը, ինչպես սպասվում է, կկենտրոնանա Գերմանիայի պաշտպանական պարտավորությունների ավելացման, ինչպես նաև Մերցի պատրաստակամության վրա՝ առաջընթաց գրանցելու Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև սակագնային բանակցություններում։ Կանցլերը, իր հերթին, հավանաբար կփորձի համոզել ԱՄՆ նախագահին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների անհրաժեշտության հարցում։
Գերմանիայի նոր կառավարության՝ ռազմական ծախսերը մեծացնելու և Եվրոպայի «ամենաուժեղ» բանակը ստեղծելու ջանքերը արձագանք են գտնում Վաշինգտոնում, ինչը կարող է օգնել Մերցին ընդհանուր լեզու գտնել Թրամփի հետ։
Աղբյուրը՝ tert.am