Foto

Խաղաղ օվկիանոսում 3,000 ավտոմեքենա տեղափոխող նավի վրա հրդեհ է բռնկվել

Խաղաղ օվկիանոսում 3,000 ավտոմեքենա, այդ թվում՝ 800 էլեկտրական փոխադրամիջոց, տեղափոխող նավի վրա խոշոր հրդեհ է բռնկվել, հայտնում է seatrade-maritime.com կայըք:

Zodiac Maritime ընկերության ղեկավարությունը հայտնել է, որ 2006-ին կառուցված և Լիբերիայի դրոշի ներքո նավարկող Morning Midas բեռնանավի վրա հրդեհը բռնկվել է էլեկտրական մեքենաների հատվածում:

Նավի անձնակազմը տարհանվել է:

Աղբյուրը՝ Tert.am