Եթե Փաշինյանը կոմպրոմատ կիրառեց Վեհափառի դեմ, կբացի Պանդորայի արկղը, իրենց վրա էլ կան կոմպրոմատներ։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը․
«Իշխանությունների գեներացրած ատելությունը, բումերանգի էֆեկտով, իրենց է հարվածում։ Ենթադրենք կոմպրոմատ հանեցին, բայց իրենց վրա էլ կան կոմպրոմատներ, Պանդորայի արկղն են բացելու։
Դա կշրջվի իրենց դեմ։ Խորհուրդ չեմ տալիս բացել Պանդորայի արկղը։ Նման մեթոդները տանում են հասարակության բարոյական քայքայման։ Խորհուրդ եմ տալիս, թեև վստահ չեմ, որ կլսեն։ Եթե հասկանան, որ իրենց դեմ է դուրս գալու, կարող է չանեն ու սահմանափակվեն «աչք վախեցնելով»»,- նշել է Քոչարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․