Foto

Հայաստանում անտառային հրդեհները 2024 թվականին նվազել են 41 տոկոսով

Անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ նախորդ տարի զգալի աշխատանք է իրականացվել, արդյունքում հրդեհները նվազել են 41 տոկոսով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս ամսին ասաց Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024թ պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը: 

«Հաշվի առնելով նաև Հայաստանի լանդշաֆտային վիճակը, անտառային տնտեսությունների ընդհանուր իրավիճակը՝ մեր շեշտադրումը հատկապես անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ է եղել: Զգալի աշխատանքներ են կատարվել այս ուղղությամբ, ինչի արդյունքում 2024 թվականի կտրվածքով 41 տոկոսով նվազել են հրդեհների դեպքերն անտառների մասով»,–ասաց Սարգսյանը: