Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այս պահին հարցաքննվում է Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում։ Այս մասին 24News-ին ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք , Սամվել Շահրամանյանը հարցաքննվել է «Զինվորական պաշտոնեական անփութության», «Մարտ վարելու միջոցները հակառակորդին հանձնելու կամ թողնելու» հոդվածներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Վերջինս այս գործի շրջանակներում ունի վկայի դատավարական կարգավիճակ։ Մերի Մանուկյան