Foto

Բացի Ադրբեջանից, է՞լ ում են պետք իր հարձակումները․ «Կարճ ասած»



Երբ Նիկոլ Փաշինյանը գրոհ սկսեց բիզնեսի վրա, գործարարները համարյա ամբողջությամբ լուռ մնացին, վախենում էին, որ իրենց հետևից չընկնի։ Կապ չունի՝ որքան օրինապահ հարկատու են, եթե Նիկոլի կառավարությունը ընկավ հետևներից, ուրեմն բանը բուրդ է։ Լռության արդյունքում սկսեց փայ մտնելու՝ կառավարությունը սաշիկացնելու օպերացիան, և արդյունքում կառավարությունը խլեց Վիվասելի բաժնետոմսերի մի մասը, Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասը, Լիդիան Արմենիան ըկերության բաժնետոմսեր մի մասը։ Իսկ երկու օր առաջ ադեն ՔՊ-ն խորհրդարանում քննարկում էր «Հրազդան ցեմենտ»-ից բաժնետոմսերի հարցը։ Էս բիզնեսից փայ մտնելն է նաև պատճառը, կարծում եմ, որ բազմաթիվ ներդրողներ հեռացել են երկրից։ Չէ, չեմ ասում եկեղեցին բան չի ասել, բավականին իր դիրքորոշումը հնչեցրել է, այդ թվում՝ Վեհափառը, բայց խոստովանենք, դրանք այնքան կտրուկ ու սուր չեն եղել, որքան սրտներս էր քաշում այդ պահերին։ Ինչևէ։


Հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը հարձակում գործեց դատարանների վրա՝ շրջափակելով։ Հատ ու կենտ դատավորներ կային, որ դիմադրեցին, կարծիք հայտնեցին։ Լրագրողները դատավորներից կարծիք էին հարցնում, խուսափում էին, արդարադատության նախարարը խուսափում էր, որովհետև արդեն Նիկոլի գրպանում էր․ Դատարանների պաշտպանները հասարակական-քաղաքական ընդդիմադիր գործիչներն էին ու փաստաբանները։ Հետո վնգստացող դատավոր խոսույթը մտավ գործածության մեջ։ Արդյունքում դատարանների մեծ մասն այսօր Փաշինյանի բռի մեջ են։


Երբ Նիկոլ Փսաշինանը գրոհ սկսեց սահմանադրական դատարանի վրա, դարձյալ լրիվ նմանատիպ լռություն տիրեց, արդյունքում ոչ իրավաբան մի ուսապարկ պատգամավոր հեղինակեց օրենք, ու ՍԴ-ն զրկվեց դատավորներից, փոխարինվեցին Նիկոլի սրտի դատավորներով։ 


Երբ նիկոլ Փաշինյանը հարձակում սկսեց գեներալների դեմ, մի հատ խրոխտ հայտարարություն տարածեցին, որը ստորագրեց մի 40 գեներալ, բայց չպաշտպանեցին այդ հայտարարությունը։ Արդյունքում բանակում չծառայած, բոլոր պատերազմներից թռած, Արցախ հանձնած Փաշինյանը այսօր գեներաների գերագույն հրամանատարն է։


Երբ Նիկոլ Փաշինյանն իր մեկը մեկից անհաջող կադրերի նշանակեց բուհերի հոգաբարձուների խորհուրդ ղեկավարելու, չդիմադրեց որևէ բուհ, այսօր ունենք ՔՊ-ացված բուհեր, ունենք ԵՊՀ ռեկտոր, որն աստվածաբան է, բայց չի արձագանքում Փաշինյանի հակաեկեղեցական գրառումներին։ Իսկ Փաշինյանի հետ, ուսանողների հանդիպումները կազմակերպում է միմիայն ընտրած ուսանողների հետ՝ շառից հեռու։


2018 թվականի հոկտեմբերին երբ Նիկոլն արշավեց Ազգային ժողովի վրա, չստացավ որևէ դիմադրություն, ու այդ օրվանից միչճև էսօր խորհրդարանը իր գրպանի կառույցն է։ 


Նիկոլը սկզբում դատախաղությանը պատվիրում էր Ռոբերտ Քոչարյանի վրա գործը, իսկ հիմա բոլոր հանցագործությունների վարկածներն է ինքը թելադրում, դատախազը զեկուցում է քրգործերով, ցուցումներ ստանում։


Այսպես լռությամբ, առանց դիմադրելու Նիկոլի ավերիչ իշխանությանը հանձնվեցին պետության ողնաշարը հանդիսացող բոլոր կառույցները՝ ՍԴ, կրթություն, բանակ, ԲԴԽ, դատախազություն, ԱԱԾ, ՔԿ։ Երկրի իմունային համակարգի բոլոր ինստիտուտները զավթել պրծել է։ Սաղ համակարգերը վարակված է նիկոլախտով։  Եկեղեցին է մնացել։ Ու հիմա սկսել է եկեղեցու դեմ արշավը։ Վաղը Նիկոլն է որոշելու, թե որ ՔՊ-ական դեպուտատը լինի կաթողիկոս։ Էսօր ծիծաղելի է սա թվում, բայց էնքա՜ն բան կար, որ ծիծաղելի էր թվում, էսօր իրականություն է։