Նիկոլ Փաշինյանի հակաեկեղեցական և հայհոյախառն արտահայտությունների ֆոնին լրահոսից
դուրս մնաց մի ուշագրավ միջադեպ։ Աննա Հակոբյանը, ով ազգին կրթելու առաքելություն
է ստանձնել, ամուսնու գրառմանը չզիջող նույնաբովանդակ գրառում արեց՝ նշելով, որ Politik.am
կայքի խմբագիր Բորիս Մուրազին «սեռական ծառայություններ է մատուցում երրորդ նախագահին
և որոշ եպիսկոպոսների»:
Vesti.am-ը Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազիին խնդրեց մեկնաբանել Հակոբյանի
այս անընդունելի գրառումը։ «Այս գրառումը խոսում է Աննա Հակոբյանի հոգեբանական վիճակի,
իրենց ընտանիքի վարքի, բորոյական արժեքների և սկզբունքների մասին։ Մենք խոսում ենք
մի ընտանիքի մասին, ովքեր հայտարարում են, որ իրենց ընտանիքում նման թեմաները վաղուց
են քննարկվում և հիմա էլ դա հրապարակային են դարձնում։ Այդ պղծությունները, զրպարտություններն
Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի ապօրինի ընտանիքի բարոյական արժեհամակարգի մասին
է խոսում։ Այս գրառումից ավելի լավ հնարավոր չէր պատկերացում կազմել Աննա Հակոբյանի
բարոյական նկարագրի մասին»։
Նկատենք, որ լրատվականներից մեկին տված հարցազրույցում Անձնական տվյալների պաշտպանության կոմիտեի նախագահ Գրիգոր Ներսիսյանը նշել էր, որ եթե Բորիս Մուրազին գտնում է, որ խախտվել է իր անձնական կյանքի իրավունքը, ապա կարող է դիմել իրենց՝ իրենք էլ վարչարարություն կսկսեն։
Մուրազիին Vesti.am-ին ասաց, որ չի
կարող խախտված լինել իր իրավունքը, քանի որ նման բան գոյություն չունի և Աննա Հակոբյանը
պարզապես զրպարտություն է տարածել՝ իր բարոյական նկարագրին համահունչ, և այդ գրառումն
իր հետ այնքան կապ ունի, որքան կոմիտեի նախագահի։
Մուրազին ասաց, որ Հակոբյանի գրառման հետ կապված հայց է պատրաստվում ներկայացնել
Երևանի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի Աննա Հակոբյանին պարտավորեցնեն հերքել
զրպարտություն պարունակող գրառումը։