Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
1.Վարչական նոմենկլատուր ռեսուրս
2.Ցածր սոցիալական, գիտակցական, բարոյական պատասխանտվությամբ ռեսուրս:
3.Փոքրամասնությունների (կրոնական,սեռական, աղանդավորական, լիբերտարիստական) ռեսուրս:
4.Անտարբերներների և միևնույննականների ռեսուրս
Սա է Փաշինյանի պոտենցիալ էլեկտորալ ռեսուրսը: Նրա բոլոր հետագա քայլերի, մարտահրավերների, կարմիր գծերի հատման դեպքերն ու օրինակները միտված են լինելու այս էլեկտորալ ռեսուրսի ձգտումների, պահանջների բավարարմանը: Նա ամեն բան անելու է այդ էլեկտորալ ծավալը բացառապես իրենից կախված պահելու, չօտարացնելու և մեծացնելու համար: Արդեն սկսել է և դեռ անելու է անպատկերացնելին: Անելու է քաղաքական առաջարկ ի դեմս իրեն և իր վարչապետության: Որպես քաղաքական, լիդերային, տեսլականային, գաղափարական, նյութական և նույնիսկ «հոգևոր» առաջարկ իրեն է առաջարկելու: Սա աղանդավորական ծայրահեղական ֆորմուլա է քաղաքական էլեմենտներով:
Այս չորս հորիզոնականներից դուրս նա այլևս հանրային գոծընկեր չունի, չկա նա՝ ում հետ կարելի քաղաքացիական պայմանագիր կնքել, գործարք անել, հավատի, լեգիտիմության ռեսուրս հայթայթել: Բայց այս չորս հորիզոնականներից նա ձգտելու է քաշել առավելագույնը, մինչև վերջին կաթիլը ձայնի տեսքով: Նա քարոզարշավը վաղուց է սկսել ի տարբերություն բոլորի:
Եթե ընդդիմությանը թվում է, որ նա այս չորս հորիզոնականներում անելիք չունի և սպիտակ ձեռնոցները չկեխտոտելու համար չպետք է մտնի այս չորս հորիզոնականների մեջ համարելով նրանց մարգինալ ու աշխատի բացառապես իր ընդդիմադիր էլեկտորատի հետ սխալվում է:
Իմիջայլոց նույն ընդդիմադիր էլեկտորատը դեռ նույնիսկ տեղյակ էլ չէ, թե իրեն ինչ են առաջարկելու ընդդիմադիրները: Այս ահռելի էլեկտորատը շարունակում է մնալ ընդդիմադիր հայացքների տեր միայն հակափաշինյանականության ուժով , այլ ոչ թե պրոընդդիմադիրության, և սպասում է ակտիվ քաղաքական լիդերային առաջարկի: Ամբիցիաների հրապարակումն ու պատրաստակամությունը դեռ առաջարկ չէ, աշխատանք էլ չէ: Հիշեցնեմ՝ նա արդեն քարոզարշավի մեջ է և ակտիվ, իսկ էստեղ դեռ առաջարկի են սպասում: Եթե առաջիկայում ընդդիմադիր քաղաքական դաշտում բան չփոխվի ապա շտապեմ հնչեցնել ահազանգերը հիմիկվանից:
Փաշինյանը ոչ թե վերարտադրվելու է այլ վերածնվի և նույնիսկ այնպես վերածնվի, որ կարող է թույլ տալ իրեն նույնիսկ իր անուն ազգանունը փոխել և նորը վերցնել:
Մինչև վերջերս ընդդիմությունը բուռն տարրանջատվում էր: Հնարավոր է՞ր մի քիչ կամաց ու անաղմուկ «տարրանջատվել» և դա չդարձնել հիմնական քաղաքական action և օրակարգ: Եթե ոչ, ապա հիմիկվանից ասեք, որ դեռ դիտարկելու ենք էդ գիգանտ «տարրանջատում» քաղաքական իդեայի էվոլյուցիան ու բաժանումը մասնիկների, հետո ատոմների, հետո պրոտոնների ու նեյտրոնների ու տենց մինչև 2026 թիվ: Հետո էլ հաշվարկելու եք, որ նախկին «տարրանջատվածներով» կհաղթեք ու կգործակցեք, կհամագործակցեք ու լավ կլինի: Նա էլ պարապ նստելու է նայի: Տեղ թողեք, որ հավատան, որ լավ կլինի:
Չի կարելի նույն բարձր ձայնով գոռալ երկրի կործանման մասին ու այդ կործանումը կանխելու մեթոդ առաջարկել «պատերազմ-տարրանջատումը»: Մի հոգի դա յոթ տարի է անում է ներհանրային սև ու սպիտակի, բանսարկության, ջրբաժաններ դնելու միջոցով : Անում է և բացառապես դրանով է քաշում իր քաղաքական գոյությունը շարունակելու ռեսուրսը: Եթե այլևս առաջնահերթությունը ոչ թե կործանման կանխումն է, այլ հին болячка-ների ճիշտ ու սխալ անելը, ապա տարրաջատվեք անաղմուկ ու զուսպ, առանց ոմնի ջրաղացին ջուր լցնելու ու առանց պատերազմելու:
Էս ձեր «աղմկոտ տարրանջատման» միակ շահառուն էնքան շահեց, որ հանգիստ արձակուրդ գնաց, որ ավելի հաճելի միջավայրում վայելի «տարրանջատումը» ու ձեռքի հետ էլ ձեր՝ «տարրանջատվողների» քաղաքական գործունեությունը արգելելու դիսկուրս պատվիրեց Հ1-ով: Հետո որպես ՀՀ կառավարության ղեկավար անցավ բոլոր կարմիր գծերն ու սկսեց հաջորդ արարը , որը ստանձնել է անել և անում է հիմա էլ ՀԱԵ-ի նկատմամբ:
Մինչ դուք «խրոխտ» տարրանջատվում եք, նա օգտվում է «ազատ» գործելու, «անկաշկանդ» գործելու հնարավորությունից և ձեզ «դուխով» արգելելու պլան մշակում, սննկացնում այս երկրի հենասյուները: Չստացվի էնպես, որ գետնին ընկած «դուխով գլխարկը» ձեր «խրոխտ տարրանջատման» և «անլուծելի ու հին խնդիրների» , « սպիտակ ձեռնոցների» արդյունքում նորից հայտնվի ոմնի «հպարտ գլխին», որովհետև «դե տարրանջատվում» էիք:
P.S. Տարրանջատվել խնդրից, թե լուծել խնդիրը: Որոշեք: Այս հանգամանքների նշումը բացառապես ընդդիմադիր ֆրոնտի ուժեղացման նպատակ ունեն և առավել ուղղված են բոլոր նրանց ովքեր պոտենցիալ ընտրվողներ են և ոչ ընտրողներ: Մեկ տարին մեր օրերի արագությունների պայմաններում շատ կարճ, անչափ կարճացած ժամանակահատված է և արագ է թռնելու: