Ստամբուլում մեկնարկել են ռուս-ուկրաինական պատվիրակությունների ուղիղ բանակցությունները, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Բանակցություններն ընթանում են Չիրաղան պալատում, որտեղ անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են: Նախորդ բանակցությունները տեղի են ունեցել Դոլմաբահչե պալատում, որտեղ իր գրասենյակն է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ուկրաինական պատվիրակության կազմը, որը կրկին գլխավորում էր պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, մայիսի 16-ի համեմատ փոքր-ինչ փոխվել է։ Մասնավորապես, այնտեղ չի ընդգրկվել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի Կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և օպերատիվ իրավունքի վարչության պետ Օլեքսեյ Մալովացկին։
Ռուսական պատվիրակությունը Ստամբուլ է ժամանել նախօրեին՝ հունիսի 1-ին: Նրա կազմը մնացել է անփոփոխ՝ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին, փոխնախարար Միխայիլ Գալուզինը, Գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը: