Ավարտվեց Ստեփան Ավագյանի անվան շախմատի հուշամրցաշարի 4-րդ տուրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պրագնանանդա Ռամեշ Բաբու- Նոդիրբեկ Յակուբբոեվ պարտիան ավարտվեց Պրագնանանդա Ռամեշ Բաբուի հաղթանակով։
Արավինդ Չիտհամբարամ-Բջեռ Ջոնաս Բուհլ պարտիան ավարտվեց Արավինդ Չիտհամբարամի հաղթանակով։
Քսյու Քսյանգու-Բենջամին Գլեդուրա, Արամ Հակոբյան-Դմիտրի Կոլարս, Ռոբերտ Հովհաննիսյան-Սամուել Սևյան պարտիաները ավարտվեցին ոչ ոքի։
Մրցաշարի միանձնյա առաջատարը 4-րդ տուրի արդյունքներով Արավինդ Չիտհամբարամն է՝ 3 միավորով: