Սիցիլիայում ժայթքել է Էտնա հրաբուխը՝ լեռան լանջին գտնվող զբոսաշրջիկներին ստիպելով փախչել. համապատասխան տեսանյութը հրապարակել է independent.co.uk-ը:
Հրաբուխն արտանետել է ծխի և մոխրի հսկայական սյուն։ Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտը հայտարարության մեջ նշել է, որ հրաբխի ժայթքումն ինտենսիվանում է:
Volcanic Discovery կայքի համաձայն՝ ժայթքումից առաջ եղել են հրաբխային ցնցումներ, որոնք սկսվել են տեղական ժամանակով մոտավորապես ժամը 22:00-ին և հասել իրենց գագաթնակետին ժամը 01:00-ից կարճ ժամանակ առաջ: