Արգենտինացի աստղային կիսապաշտպան Անխել Դի Մարիան 18 տարի անց վերադարձավ հարազատ «Ռոսարիո Սենտրալ», որտեղ սկսել էր պրոֆեսիոնալ կարիերան։ Այս մասին հայտնում է արգենտինական ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը համաձայնեցրել են մեկ տարվա պայմանագիր։ 37-ամյա խաղացողը միացել է «Ռոսարիո Սենտրալին» ազատ գործակալի կարգավիճակով՝ «Բենֆիկայի» հետ պայմանագրի ավարտից հետո։
Նշենք, որ 2001–2005 թվականներին Դի Մարիան հանդես է եկել «Ռոսարիոյի» երիտասարդական թիմում, այնուհետև երկու մրցաշրջան խաղացել է ակումբի հիմնական կազմում։ Դրանից հետո նա տեղափոխվել է «Բենֆիկա», որտեղից էլ սկիզբ առավ նրա եվրոպական կարիերան։
2024/25 մրցաշրջանում Դի Մարիան «Բենֆիկայի» կազմում անցկացրել է 40 խաղ՝ խփելով 15 գոլ և կատարելով 10 գոլային փոխանցում։
Աղբյուրը`ArmSport.am