Foto

Մեկ օրից ավելի է՝ Երկրի վրա մագնիսական փոթորիկ է

Ավելի քան մեկ օր առաջ սկսված մագնիսական փոթորիկը դեռ շարունակվում է։ Այս մասին հայտնել է Ֆոբոս եղանակային կենտրոնի առաջատար մասնագետ Միխայիլ Լեուսը Telegram-ի իր ալիքում։


Նրա խոսքով՝ գեոմագնիսական ակտիվության ներկա վիճակը համապատասխանում է G1 մակարդակին, որը դասակարգվում է՝ որպես թույլ փոթորիկ։ Միաժամանակ, չնայած ակտիվության որոշակի նվազմանը, իրավիճակի ամբողջական կայունացում դեռ չի նկատվում:

Լեյսը նշել է, որ մագնիտոսֆերայում անկարգությունները կարող են պահպանվել ողջ ուրբաթ՝ պարբերաբար հասնելով թույլ փոթորկի մակարդակի: