Foto

Կիևը կսկսի հեղուկացված բնական գազ գնել ԱՄՆ-ից՝ Բուլղարիայի և Մոլդովայի միջոցով

Ուկրաինայի իշխանությունները որոշում են կայացրել ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարման նոր երթուղու վերաբերյալ։ Այս մասին գրում է «ՌԲԿ Ուկրաինա» հրատարակությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Առաջին մատակարարումները կարող են սկսվել հունիսին։ Եթե մատակարարումները շարունակվեն հոկտեմբերից հետո, Ուկրաինան կարող է մինչև տարեվերջ գնել մինչև 700-800 միլիոն խորանարդ մետր ամերիկյան հեղուկացված բնական գազ», - նշվում է հոդվածում։

Նշվում է, որ գազը Հունաստանից կմատակարարվի հակադարձ ճանապարհով՝  ՌումինիայիԲուլղարիայի և Մոլդովայի միջոցով, ինչը Կիևին թույլ կտա օրական ստանալ մոտ 3 միլիոն խորանարդ մետր հեղուկացված բնական գազ։