Foto

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Վարդենիսում

Մայիսի 23-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վարդենիսի բաժնում ահազանգ է ստացվել «Վարդենիս» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով դանակահարած քաղաքացու են տեղափոխել իրենց մոտ: 

Shamshyan.com-ի տեղեկություններով, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ գլխավորությամբ: 

Տեղում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ, քանի որ գտնվում է ծանր վիճակում՝ վիրահատարանում: 
 
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ այդ օրը՝ ժամը 16:20-ի սահմաններում, Վարդենիս քաղաքի Ռոմանի փողոցի սկզբնամասում՝ ժողովրդին հայտնի «կալցեվոյում», Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Վարդան Գ.ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենայով ընթանալիս հայհոյանք է հնչեցրել, ինչի համար պարզաբանումներ կատարելու նպատակով նրան է մոտեցել Գեղարքունիքի մարզի բնակիչ 31-ամյա Արտյոմ Ա.-ն և նրանց միջև նշված հարցի շուրջ առաջացած վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանել էլ Վարդան Գ.-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Արտյոմ Ա-ին՝ վերջինիս պատճառելով «ձախ թուլակողի շրջանի ծակած-կտրած վերքեր» վնասվածք: 

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Վարդան Գ.-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ: