Լեհաստանը հունիսին գործընկեր կփնտրի նախատեսվող երկրորդ ատոմակայանի կառուցման համար:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է Reuters-ը:
Արդյունաբերության փոխնախարար Վոյցեխ Վրոչնան ավելի վաղ հայտնել էր, որ գործընթացը կսկսվի հունվարին։
Լեհաստանը, որն ձգտում է նվազեցնել իր կախվածությունն ածխից, ընտրել է Westinghouse Electric ընկերությանը՝ Բալթիկ ծովի ափին իր առաջին ատոմակայանը կառուցելու համար։ Ֆինանսավորման հարցը դեռ լիովին համաձայնեցված չէ, բայց մինչ այդ Լեհաստանը պատրաստվում է սկսել երկրորդ ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքները:
Վրոչնան ասել է, որ կխոսեն բոլորի հետ՝ ֆրանսիացիների, ամերիկացիների, կանադացիների: