1918 թվականի մայիսի 28-ը` որպես Հայաստանի պետականության վերականգնումը խորհրդանշող կարևորագույն հանգրվան, պատմական անհրաժեշտություն էր: Մայիսի 28-ը Հայաստանի նորագույն պատմության ամենահերոսական ու հաղթական էջերից է:
Հայաստանի Հանրապետությունը ծնվեց ու կոփվեց հերոսամարտերում՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի, Սարդարապատի, Սառնաղբյուրի, Ջավախքի, և այլն: Առաջին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության ընթացքը, հայության մեջ արմատավորվեց ազգային միասնության ու պետականության վերկանգնման համահայկական տեսլականը:
Փա՜ռք Սարդարապատի և մյուս հերոսամարտերի բոլոր նահատակներին...
Թող հավերժի՜ Հայաստանը...