Foto

Գիտնականներն ավելի քան 200 տարի անց վերականգնել են Բեթհովենի դեմքը

Գերմանացի կոմպոզիտոր Լյուդվիգ վան Բեթհովենի իսկական դեմքը մաhից ավելի քան 200 տարի հետո, գիտանականների ջանքերի և արհեստական բանականության գործիքների շնորհիվ, վերջապես բացահայտվել է, գրում է Daily Mail-ը։


Կոմպոզիտորի գանգի վրա հիմնված գիտական վերակառուցման շնորհիվ պարզվել է, թե ինչպիսին են իրականում եղել հանճարի դիմագծերը: Հետազոտության առաջատար գիտնական Ցիցերոն Մորաեսը ստեղծել է Բեթհովենի առաջին 3D դիմապատկերը՝ օգտագործելով նրա գանգի հին լուսանկարները, որոնք տրամադրել է Բոննում Բեթհովենի տուն-թանգարանը։ Նա օգտագործել է նաև չափագրական տվյալներ՝ հավաքված դեռ 1888 թվականին։

Նախ նա ստեղծել է գանգի ճակատային ու կողմնային ուրվագծերը, ապա՝ դրանց հիման վրա՝ 3D մոդել։ Դրանից հետո ավելացրել է փափուկ հյուսվածքների հաստությունը, քթի ուրվագիծը և այլ դիմային նշաններ՝ հիմնվելով եվրոպացիների տվյալների վրա։ Վերջում դեմքին ավելացվել են մազերը՝ Բեթհովենի 1820-ի հայտնի դիմանկարի հիման վրա, ինչպես նաև ԱԲ գործիքի օգնությամբ կատարելագործվել են մյուս դետալները։


Հոդվածը հրապարակվել է OrtogOnLineMag գիտական ամսագրում: