Foto

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այցելել է Սարդարապատի հուշահամալիր։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Ֆրանսիայի դեսպանը գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Այսօր՝ մայիսի 28-ին, նշում ենք պատերազմից, ցեղասպանությունից և կայսրություններից մազապուրծ եղած Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1921) հռչակումը։ Կեցցե՛ Հանրապետությունը և կեցցե՛ ազատ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը»,-գրել է դեսպան Դըկոտինյին։

Մեկ այլ գրառմամբ՝ Ֆրանսիայի դեսպանը հայտնել է, որ այցելել է Սարդարապատի հուշահամալիր։

«Այսօր Հայաստանի իշխանությունների կողքին մենք ոգեկոչեցինք Սարդարապատում տարած հաղթանակով հնարավոր դարձած Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծումը (1918-1921 թթ.)»,-ասված է դեսպանի գրառման մեջ: