Foto

Ցանկանում ենք՝ տարածաշրջանը «30-ամյա օկուպացիայից» հետո դառնա կայունության կենտրոն. Էրդողանը՝ Արցախում

Թուրքիան, Ադրբեջանն ու Պակիստանը եղբայրական երկրներ են՝ ընդհանուր գաղափարներով. մենք աջակցում ենք ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված յուրաքանչյուր քայլի.  այս մասին օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանում կայացած եռակողմ գագանաժողովում ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Այսօր առավոտյան բացված Լաչինի միջազգային օդանավակայանը  կնպաստի տարածաշրջանի զարգացմանն ու աշխարհի հետ ինտեգրմանը։ Ցանկանում ենք, որ այս տարածաշրջանը «30-ամյա օկուպացիայից» (չակերտները՝ Tert.am) ազատագրումից հետո դառնա կայունության և զարգացման կենտրոն», - ասել է նա:

Օկուպացված Արցախի Քաշաթաղի շրջանում (Լաչին) մեկնարկել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների՝ Իլհամ Ալիևի, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Շահբազ Շարիֆի գագաթնաժողովը:

«Մենք ևս մեկ անգամ մեր երախտագիտությունն ենք հայտնում 2020 թվականի 44-օրյա պատերազմի առաջին օրերից ի վեր Թուրքիայի և Պակիստանի՝ մեր երկրին ցուցաբերած քաղաքական և բարոյական աջակցության համար», - ասել է Ալիևը:

Հիշեցնենք, որ Ալիևն ու Էրդողանը մասնակցել են Քաշաթաղում կառուցված միջազգային օդանավակայանի բացմանը, ծանոթացել Քաշաթաղից Քարվաճառ ճանապարհի կառուցման աշխատանքներին:

tert.am