Կանադայի Քվեբեկ քաղաքում տեղի ունեցած Ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների համաժողովում քննարկվել և հավանության է արժանացել ֆրանկոֆոն երկրների մշակույթի նախարարների հերթական՝ 2027 թվականի 6-րդ համաժողովը Հայաստանում անցկացնելու հարցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Համաժողովին մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Հայաստանի առաջարկն ընդունվել է միաձայն և ներառվել համաժողովի եզրափակիչ հռչակագրում, որն առաջիկայում կհաստատվի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից:
«Մենք ուրախ կլինենք 2027 թվականի հերթական համաժողովն անցկացնել Հայաստանում»,- նշվում է փաստաթղթում՝ շնորհակալություն հայտնելով մեր երկրին համաժողովը հյուրընկալելու առաջարկի համար: