Foto

ՔՊ-ականները սադրանք են պատրաստել՝ պատճառները մի քանիսն են

ԱԺ-ում մթնոլորտը բավականին լարված է։ Բանն այն է, որ մայիսի 15-ի միջադեպից հետո ԱԺ է եկել պատգամավոր Լևոն Քոչարյանը, ով  միջադեպից հետո մեկ օր նիստին չեկավ՝ բոյկոտելով, ինչպես նաև մթնոլորտն էլ ավելի չլարելու համար, սակայն ՔՊ-ականները նրա նիստին չմասնակցելը որակեցին վախենալ։ ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Լևոն Քոչարյանը վախեցել է դահիլճ գալ և չի էլ գալու, իսկ եթե հանկարծ ԱԺ դահլիճ մտնի անպայման պատասխան է տալու։

Հիշեցնենք, որ վեճի պատճառը դարձավ հենց Լևոն Քոչարյանի ԱԺ ամբիոնից կոշտ ելույթը, ինչ էլ հունից հանեց ՔՊ ողջ թիմին։ Դրան ի պատասխան, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն ամբիոնից «արա՛ Լևոն» և այլ ոչ ընդունելի բառերով դիմեց ընդդիմադիր պատգամավորին, հետո էլ հայտարարեց Լևոն Քոչարյանի պապու իբր թուրքական արմատների մասին, որին ի պատասխան էլ Քոչարյանն ԱԺ դահլիճում հայհոյանք հնչեցրեց։ Գերլարված միջադեպից հետո «Հայաստան» խմբակցությունը դահլիճից դուրս եկավ՝ խմբակցության ղեկավար Սերյան Օհանյանի հորդորով։

Միայն «Հայաստան» խմբակցության պատգամավորի բացակայությամբ ՔՊ-ական պատգամավորները սկսեցին կոշտ,  էթիկայի և բարոյականության բոլոր նորմերը հատող ելույթներ ունենալ՝ ընդհուպ մինչև երկրի թիվ մեկ ամբիոնից հայհոյանք հնչեցնել։

Հիմա Լևոն Քոչարյանն ԱԺ-ում է, հանգիստ նստած է դահլիճում և մասնակցում է նիստին։ Բանն է այն է, որ Վահագն Ալեքսանյանի դիտարկումներն այն մասին, որ կրտսեր Քոչարյանն այևս ԱԺ չի գալու՝ չարդարացավ։ Vesti.am-ի տեղեկություններով  իշխանության ներկայացուցիչները փորձելու են ինչ-որ կերպ միջադեպ հրահրել, վերածել այն բանավեճի և ծեծկռտուքի, որպեսզի Փաշինյանին ցույց տան իրենց հավատարմությունը։

Միջադեպն այս նիստին նախատեսված չէ, բայց այս քառօրյայում այն անպայման կլինի։ Ամուր նյարդեր են հարկավոր, որ Լևոն Քոչարյանը սադրանքին չտրվի։ Ընդ որում որոշում կա, որ միջադեպը հրահրողների թվում չլինեն՝ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, Վահագն Ալեքսանյանը, ամբիոնից հայհոյող Արսեն Թորոսյանը, ինչպես նաև Արման Եղոյանը։ Այդպես հետագայում կկարողանան հայտարարել, որ հենց Քոչարյանը ոչ մեկի հետ չի հաշտվում, կռվարար է և այլն։ Դա նաև պատասխան է լինելու Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչեցրած մտքին, որտեղ ասաց․ «Եթե Լևոնը կարողացել է մի ելույթով 30 ՔՊ-ականի հունից հանել, ապա ինչ ասե՞մ․․․»։ 

Հեղինակ: Աննա Ավետիսյան