Foto

Բրազիլիայում թռչնագրիպի առաջին բռնկումը կոմերցիոն ֆերմայում

Բրազիլիան՝ աշխարհի խոշորագույն թռչնամսի արտահանողը, հայտնել է թռչնագրիպի առաջին դեպքի մասին կոմերցիոն ֆերմայում։ Բռնկումը գրանցվել է Ռիո Գրանդե դու Սուլի Մոնտենեգրո քաղաքում։ Արդյունաբերական հատվածի խոշոր խաղացողները՝ BRF-ը և JBS-ն, տարեկան արտահանում են մոտ 5 միլիոն տոննա թռչնամթերք՝ 150 երկրներ։
 
Թռչնագրիպի այս դեպքը կարող է հանգեցնել արտահանման սահմանափակումների։ Ճապոնիան նախկինում արդեն կասեցրել էր ներկրումները նմանատիպ իրավիճակում։ Բրազիլիայի կառավարությունը վստահեցնում է՝ իրավիճակը վերահսկվում է, իսկ միսն ու ձվերը անվտանգ են սպառման համար։
 
Պաշտոնյաները շտապ տեղեկացրել են ԱՆԳԿ-ի, առևտրային գործընկերների և այլ կառույցների՝ կանխելու հնարավոր ցնցումները համաշխարհային մատակարարման շղթայում, փոխանցում է Reuters-ը։