Բրունու Ֆերնանդեշը ճանաչվել է «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացողն ավարտվող մրցաշրջանում։ Քվեարկությանը մասնակցել են անգլիական ակումբի երկրպագուները։
Պորտուգալացի կիսապաշտպանը չորրորդ անգամ է ճանաչվում «Մանչեսթեր Յունայթեդի» լավագույն խաղացող՝ կրկնելով ակումբի նախկին խաղացողներ, պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեայի ռեկորդները։
Ընթացիկ մրցաշրջանում Ֆերնանդեշը մասնակցել է 54 հանդիպման, խփել է 19 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։