Foto

ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմպիչմենտի՞. Արտակ Զաքարյան

ՔՊ-ական պատգամավորն ԱԺ ընդդիմությանը դրդում է իմպիչմենտի՞․ ֆեյսբուքյան իր էջում հարց է բարձրացրել ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանն ու ավելացրել․

«ԱԺ ՔՊ-ական մեծամասնությունը վերջին չորս տարում բյուջեից շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել՝ երկիրն անդառնալիորեն ավիրելու և հայոց պետականությունը կործանելու համար, ինչը նրանց մոտ շատ լավ ստացվում է:

Իսկ Աժ ընդդիմությունը վերջին չորս տարում բյուջեից շուրջ 1,5 մլրդ դրամ աշխատավարձ է ստացել՝ այս աղետալի ու դավադիր խմբակին իշխանազրկելու և երկիրը փրկելու համար, որն առայժմ չի ստացվել:

Կարծում եմ՝ ճիշտ եմ հասկացել ԱԺ այսօրվա բրիֆինգի ընթացքում ՔՊ-ական դեպուտատի ասածի ու չասածի բուն իմաստը»: