Foto

Պարո՛ն Փաշինյան, ճիշտ կլինի մտածել իշխանությունը խաղաղ փոխանցելու մասին. Արա Աբրահամյան

Հայաստանը արագ սլանում է դեպի անդունդ։ Ի՞նչ անել։ Արդյո՞ք դեռ հնարավոր է ինչ-որ բան փոխել։
«Կարճ կարևորի մասին» շարքում Արա Աբրահամյանը կպատասխանի մի շարք կարևոր հարցերի․ ինչու՞ հայտնվեցինք այս էքզիստենցիալ ճգնաժամում և ի՞նչ կարելի է անել՝ դուրս գալու համար այս իրավիճակից։
Անդադար խաղաղությունից խոսող կառավարությունը մինչ օրս չի կարողանում կարգավորել անվտանգության խնդիրները։
Այսօր ադրբեջանական զինված ուժերը գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմանների ներսում՝ առնվազն 30 գյուղի և Ջերմուկ քաղաքի հարակից տարածքներում կամ բարձունքներում։