Foto

Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հարվածներ են հասցրել քաղաքացու գլխին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 12-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանությունում տեղեկություն է ստացվել, որ Նուբարաշենի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ում  քաղաքացիների միջև վիճաբանություն և ծեծկռտուք է եղել։

Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 43-ամյա Հակոբ Հ․-ն, Արմավիրի մարզի բնակիչ 37-ամյա Գրիգոր Հ․-ն, Երևանի բնակիչ 30-ամյա Տիգրան Ե․-ն և 38-ամյա Էդուարդ Հ․-ն հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արամ Դ․-ի գլխին՝ պատճառելով վնասվածք: