Foto

Այսօր նորից զոհ ունենք. մեղավորը ո՛չ ՊՆ նախարարն է, ո՛չ Շտաբի պետը, այլ մենք. Գեղամ Նազարյան

Այսօր նորից զոհ ունենք Զինված ուժերում: Հոսանքահարվել է մի երեխա: Էդ երեխայի ծնողները նրան ուղարկել են բանակ, որ հայրենիքը պաշտպանի: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պատգամավոր Գեղամ Նազարյանը: 

«Սա ի՞նչ վիճակ է, որ երեխան բանակում մահանում է հոսանքից: Պահես-մեծացնես, ուղարկես բանակ, հետո ասեն Ձեր երեխան մահացել է հոսանքահարումից: 

Ես մի քանի դեպքեր էլ կարող եմ ասել, շատ դեպքեր: Մեղավորն, անկեղծ եմ ասում, ո ՛չ Պաշտպանության նախարարն է, ո ՛չ Գլխավոր Շտաբի պետը: Մեղավորը մենք բոլորս ենք, որ բանակը թողել ենք բախտի քմահաճույքին: Քաղաքացիական պայմանագիրը սիրում է խոսել, շատ դեպքերում շատ ճիշտ, որ բանակում ի ՞նչ վիճակ է եղել մինչև 2018-ը: Իսկ ի ՞նչ վիճակ է 2018թ-ից հետո, տեսել ե ՞ք»,-նշեց պատգամավորը: