Foto

ՆԱՏՕ-ն ծրագրում է Ռուսաստանի պատճառով՝ փոխել ռազմական դոկտրինը

Հյուսիսատլանտյան դաշինքը նախատեսում է արմատապես փոխել իր ռազմական դոկտրինը՝ գիտակցելով ներկայիս ռազմավարության խոցելիությունը Ռուսաստանի գերազանցության նկատմամբ։ Ինչպես հաղորդում է Business Insider-ը, առանցքային պատճառը Ուկրաինայի հակամարտության դասերն էին, որտեղ Ռուսաստանի գործողությունները մարտահրավեր էին նետում ՆԱՏՕ-ի օդային գերակայությանը։

Արևմտյան փորձագետների կարծիքով՝ ուկրաինական հակամարտությունը վերածվել է «ժամանակակից պատերազմի լաբորատորիայի», ինչը ցույց է տալիս հրատապ բարեփոխումների անհրաժեշտությունը։

Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին, ելույթ ունենալով Լոնդոնում, ասել է, որ դաշինքը կարիք ունի իր մոտեցումների ամբողջական վերանայման, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի ինտեգրման և էժան բարձր տեխնոլոգիական սպառազինությունների զանգվածային օգտագործմանը։

«ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է համադրել թանկարժեք համակարգերը մատչելի լուծումների հետ, ինչպիսիք են անօդաչու թռչող սարքերը»,- ընդգծում են հոդվածի հեղինակները։