Foto

ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը լսումներ կանցկացնի Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ

«Ապառաժ». ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին (USCIRF)՝ հաջորդ ամիս կանցկացնի վիրտուալ լսումներ Ադրբեջանում կրոնական ազատության վերաբերյալ։ Ինչպես նշվել է հաղորդագրությունում, կրոնական ազատության պայմաններն Ադրբեջանում շարունակում են մտահոգիչ մնալ։ Երկրի կրոնի մասին օրենքը կրոնական համայնքների համար սահմանում է խիստ գրանցման պահանջներ՝ կրոնական գործունեությամբ օրինականորեն զբաղվելու համար։ Վերջին տարիներին՝ Իրանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո, Ադրբեջանի կառավարությունը ձերբակալել և բանտարկել է ռեկորդային թվով շիա մուսուլմաններ՝ հավանաբար, կրոնական հիմքով։

Բանտարկվածներից շատերը մեղադրել են իրավապահ մարմիններին ֆիզիկական բռնության և այլ տեսակի վատ վերաբերմունքի մեջ։ Լեռնային Ղարաբաղում կրոնական վայրերը շարունակում են սպառնալիքի տակ մնալ, քանի որ Ադրբեջանի իշխանությունները ոչնչացնում են հայկական մշակութային ժառանգությունը։