Ենթադրում ենք տան մոտից է դեպք կատարվել: Այն հավանական, անհավանական տեղերը, բոլոր տեղերը փորձ ենք անում, աշխատում ենք, փոքր կոշիկ, շորի կտոր, ինչ ուզում է լինի, ամեն ինչ փորձում ենք դուրս անել, փորձում ենք գտնել, ուղղակի շատ մեծ դժվարություն է, երբ որ մեր տուժածը շատ փոքր է, դե բավականին բարդացնում է աշխատանքը: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց երկու ամյա Տիգրանին որոնող ջրասուզակը:
«Հիմա էլի՛ շարունակվում է աշխատանքները: Այստեղ նույն տեղերը մի քանի անգամ նայելով իջել են, կոնկրետ հենց ես, իմ ընկերներ, գործընկերներն էլ բոլորն էլ սուզվել ենք: Այստեղ արդեն երրորդ անգամ եմ նայել, թե ջրասուզական բալոններով, օդաբալոններով, թե ինչ գործիքով պետք է, այդ ձև նայել ենք հնարավորինս մանրամասն:
Նրա խոսքով՝ այստեղ խնդիրը ոչ թե գետի խորության մեջ է, խնդիրը տեսանելիության մեջ է ու ջրի հոսքի. « Պրոֆեսիոնալ ջրասուզակի համար խորություն չի, բայց գետի հոսքը մեծ խնդիր է սարքում, որ ահավոր բարդացնում է, բայց անում ենք, կապք չունի ինչ բարդության: Տա Աստված հրաշք լինի», -ասաց ջրասուզակը:
Հիշեցնենք, որ Մարմարիկ գետում փրկարարների ներգրավվածությամբ իրականացվում են որոնողական աշխատանքներ 2-ամյա երեխային գտնելու ուղղությամբ։ Կիրառվել են անօդաչու սարքեր և փրկարար նավակներ, աշխատել են կինոլոգիական ծառայության աշխատակիցներ, մինչ օրս որոնումներ են իրականացնում ջրասուզակները: