Foto

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ. ՊՆ խոսնակ

Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։ Այս մասին Auroranews-ին հայտնեց ՊՆ խեսնակ Արամ Թորոսյանը

«Հրադադարի ինտենսիվ, էական կամ, այլ կերպ ասած, նպատակային կամ թիրախային խախտումների պարագայում հանդես ենք գալիս պաշտոնական հաղորդագրություններով, հետևեք ՊՆ պաշտոնական հաղորդագրություններին»,- ասաց նա:

Հավելենք` այսօր սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, որ գիշերը և վաղ առավոտյան ադրբեջանական կողմը անկանոն կրակ է բացել Տավուշի մարզի Մովսես գյուղի հատվածում: Մասնավորապես, կրակոցները լսվել նաև Բերդ քաղաքում: