Առավոտյան մեր կողմից լայնորեն բարձրացված հարցը ունեցավ հանգուցալուծում. տարածքային ընտրական հանձնաժողովը ավագանու անդամի մանդատը հանձնեց «Մեր քաղաքը» դաշինքի հաջորդ համարին՝ Նարեկին:
Դրանից առաջ «Մեր քաղաքը» խմբակցության արդեն նախկին ավագանու հրաժարականի փաստը օրենքի կոպիտ խախտմամբ տարածքային ընտրական հանձնաժողովը հրաժարվում էր արձանագրել: Լրացել էին օրենքով սահմանված բոլոր հնարավոր ժամկետները:
Հնչեցին ամենատարբեր արդարացումները, «դե մենք իրավան չենք...» ոճի մեջ...
Շնորհակալ եմ և շնորհավորում եմ Գյումրիում մեր աշխատանքները լուսաբանող բոլոր լրատվամիջոցների ներկայացուցիչներին (առանձնահատուկ՝ Վահե Մակարյանին Vahe Makaryan), ավագանու անդամներին և թեմայի նկատմամբ ոչ անտարբեր բոլոր անձանց: Այսօրվա տեղական ժողովրդավարության փոքրիկ, բայց կարևոր հաղթանակը բոլորինս է:
Ասածս ուժի մեջ է. բոլորը պատասխան են տալու իրենց արածի և չարածի համար օրենքով սահմանված կարգով և խստությամբ: