Foto

Հարություն Հովհաննիսյանը` պատանիների աշխարհի փոխչեմպիոն

Պերուի մայրաքաղաք Լիմայում անցկացված ծանրամարտի աշխարհի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հովհաննիսյանը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը՝ գերծանր քաշային կարգի երկամարտում հավաքելով 323 կգ։

Հարություն Հովհաննիսյանը պոկում վարժությունում բարձրացրել է 150 կգ, հրում վարժությունում՝ 173 կգ:

Կանանց 81 կգ քաշային կարգում Էմմա Պողոսյանը երկամարտի 215 կգ արդյունքով գրավել է չորրորդ տեղը։

Պոկում վարժությունում նա ցույց է տվել 95 կգ արդյունք, հրում վարժությունում՝ 120 կգ։