Foto

Պարտավոր ենք պահպանել պատմական ճշմարտությունը, դիմակայել ֆաշիզմին. Մհեր Ավետիսյան

1945ի Հաղթանակը հիշեցնում է, որ ազատությունը չափազանց թանկ արժե։ Այդ մասին գրել է «Անմահ գունդ» միջազգային շարժման գլխավոր համակարգող , «Իմ երկիր, իմ Հայաստան» հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Մհեր Ավետիսյանը։

«Մենք պարտավոր ենք պահպանել պատմական ճշմարտությունը, դիմակայել ֆաշիզմին և ապահովել ապագա սերունդների խաղաղ կյանքը։ 

80-ամյա հոբելյանը պետք է դառնա միասնության և հիշատակի սկիզբ, իսկ հայ ժողովրդի հերոսությունը պետք է դասավանդվի դպրոցներում և հանրահռչակվի մշակութային միջոցառումների միջոցով»,- նշել է Ավետիսյանը։